«Google»-ը և «Facebook»-ը սկսել են ավտոմատ կերպով արգելափակել ծայրահեղական բովանդակությամբ նյութերը
Ամերիկյան IT-ծառայությունները սկսել են օգտագործել ավտոմատացում, որպեսզի ջնջեն ծայրահեղական բովանդակությմաբ նյութերը համացանցինց, այդ թվում նաև մահապատիժների տեսանյութերը և ահաբեկիչների դասախոսությունները: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Նշվում է, որ ծրագիրն արդեն կա YouTube-ում, որը մտնում է «Google»-ի մեջ և Facebook-ում:
Այն փնտրում է ավելի վաղ տեղադրված և արգելափակված տեսանյութերը հատուկ կոդով: Ավտոմատ կերպով կջնջվեն միայն այն տեսանյութերը, որոնք անընդունելի կլինեն ծրագրի կողմից: