Մեծ Բրիտանիայում ավելի քան 800 հազար մարդ պահանջում է կրկնակի հանրաքվե
Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն վերանայելու խնդրանքը տեղադրված է երկրի խորհրդարանի կայքում և ներկա պահին այն ստորագրել է ավելի քան 825 հազար 224 մարդ:
Խորհրդարանի կողմից վերանայվող խնդրանքը պետք է հավաքեր ավելի քան 100 հազար ստորագրություն:
«Մենք կոչ ենք անում ղեկավարությանը կիրառել օրենք, ըստ որի, եթե քվեարկողների թիվը, ովքեր քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու, կամ նրանում մնալու օգտին գերազանցել է 60%-ը և չի գերազանցում 75%-ը, ապա պետք է անցկացվի ևս մեկ հանրաքվե»,- ասվում է խնդրանքի տեքստում: