Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանխատեսում է ԵՄ-ի «դառը ավարտը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կանխատեսում է ԵՄ-ին դառը ավարտ և համարում է, որ Եվրոպան չի կարող գոյատևել առանց Անկարայի: Այս մասին հայտնել է «Российская газета»-ն:
«Մոտակա ժամանակներում ևս մի քանի երկիր կցանկանան դուրս գալ ԵՄ-ի կազմից, հետևելով Մեծ Բրիտանիայի օրինակին»,- հայտնել է Էրդողանը` մեկնաբանելով հանրաքվեի արդյունքները:
Նրա կարծիքով՝ Եվրոպայի փրկությունը կարող է դառնալ Անկարայի հետ կապը, որը Եվրոպան չի շտապում կնքել:
Էրդողանը համարում է, որ դրա պատճառը եվրոպացիների բացահայտ իսլամաֆոբիան է և այժմ Թուրքիան կսկսի մտածել, արդյո՞ք նրան անհրաժեշտ է ԵՄ-ն և նույնիսկ հնարավոր է այդ հարցի շուրջ կանցկացնի իր հանրաքվեն: