Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բենիլյուքսի երկրների ԱԳ նախարարները հանդիպել են քննարկելու «Brexit»-ը
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բենիլյուքսի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը սկսվել է Գերմանիայի ԱԳ նախարարի վիլայում, որը գտնվում է Բեռլինում: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Հանդիպման գլխավոր թեման Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալն է: Համաձայն պաշտոնական տվյալների ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկել է 51.9%-ը:
Երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում մնալ ԵՄ-ի կազմում` արդյունքները հայտարարելուց հետո, հայտնեց հոկտեմբերին իր հրաժարականի մասին: