Միշել Օբաման դուստրերի հետ միասին մարդասիրական այց կկատարի Աֆրիկա
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման դուստրերի` Սաշայի և Մալիի հետ միասին կայցելի Աֆրիկա` ի աջակցություն դեռահաս աղջիկների կրթությանը: Այս մասին հայտնել է Reuters-ը:
6-օրյա ուղևորությունը իր մեջ կներառի այց Մարոկկո և Լիբերիա:
Միշել Օբաման անցյալ տարվանից աշխատում է «Let Girls Learn» ծրագրի վրա: Ծրագրի նպատակն է օգնել աղջիկներին ավելի զարգացած երկրների օգնությամբ ստանալ կրթություն:
Նախագահի կինը Մարոկկոյում կմիանա դերասաններ` Մերիլ Ստրիպին և Ֆրիդե Պինտոյին, որոնց հետ միասին նրանք կխոսեն այն խնդիրների մասին, որոնց բախվում են կրթություն ստանալու ժամանակ: