Գյումրիում ավարտվեց Հռոմի պապի մատուցած պատարագը (լուսանկարներ)
Գյումրիի Վարդանանց հրապարակում ավարտվեց Հռոմի պապի մատուցած պատարագի արարողությունը:
Սրբազան քահանայապետին դիմավորեու և պատարագին մասնակցելու համար գրանցվել էին շուրջ 25.000 մարդ տարբեր երկրներից, այդ թվում 14.000 մարդ՝ Գյումրիից:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթակցությամբ Պապը պատարագը մատուցեց լատինական ծեսով:
Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից Գյումրի էին ժամանել բազմաթիվ մարդիկ՝ ստանալու հոգևոր երկու առաջնորդների օրհնությունը: