Ռազմաարդյունաբերության և ՏՏ-ի սիներգիա
Վերջերս կայացել է «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը, որին ներգրավված է եղել 900-1000 մասնակից: Այնտեղ ներկայացվել է ռազմարդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի
համագործակցության միջնաժամկետ ծրագիր:
Ֆորումի ընթացքում քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ՀՀ տնտեսության այլ ճյուղերի համագործակցությունը;
Հատկանշական է, որ ռազմաարդյունաբերական համալիրի և ՏՏ ոլորտի համագործակցությունը նոր թափ է առել և մոտ ապագայում կարելի է սպասել դրական առաջընթացի: Առհասարկ ֆորումի ընթացքում քննարկվել է ռազմարդյունաբերության գնուների համակարգերի արդիականացման, ռազմարդյունաբերության բնագավառի գաղտնիության և անվտանգության ենթակառուցվածքի արդիականացման, ռազմարդյունաբերական արտադրանքի տեխնոլոգիական և արտադրական պրոցեսների խիստ գաղտնիության ապահովման, ինչպես նաև ռազմարդյունաբերությունը որպես տնտեսության գերակա ճյուղ հայտարարելու հարցերը:
Օրակարգում էր նաև հայրենադարձ գործարարների խնդիրները համապատասխան գերատեսչություններին ներկայացնելը:
Նման ֆորումները ինքնանպատակ չեն և կարող են տալ դրական արդյունք: Սպասվում է, որ մի շարք հարցերում հաշվի կառնվի և կուսումնասիրվի միջազգային փորձը: Կարելի է սպասել նաև արտասահմանյան մի շարք մասնագետների հետ համագործակցություն:
Վլադ Կարախանյան. ֆեյսբուք: