Մարսելում կրակոցների հետևանքով մարդիկ են մահացել
Մարսելի հյուսիսում կրակոցների հետևանքով մահացել է 2 մարդ: Այս մասին հայտնել է RTL-ն:
Նախնական տվյալներով՝ 2 տղամարդ սպանվել է մեքենայում, որը կայանված է եղել ավտոկայանատեղիում: Նրանց ինքնությունը պարզվում է:
Բացի այդ, վիրավորվել է 14 տարեկան աղջիկ երեխան, ով հոսպիտալացվել է:
Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որը կրակոցները արձակվել են «կալաշնիկով» զենքից:
Դեպքի մանրամասները պարզվում են: