Արցախում փորձում են անցնել «ուժեղ նախագահ` առանց վարչապետ» ամերիկյան մոդելին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին ԼՂ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը փաթեթը կներկայացնի ԼՂ նախագահին: Հիշեցնենք` վերջնաժամկետը հուլիսի 1-ն է:
Չնայած հանձնաժողովի անդամները խուսափում են մինչ ներկայացնելը խոսել ԼՂ կառավարման համակարգի մասին, այնուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ փորձ է արվում անցնել «ուժեղ նախագահ` առանց վարչապետ» ամերիկյան մոդելին, սակայն անցումային դրույթ-ժամանակահատվածով, որի ընթացքում Բակո Սահակյանին իրավունք կվերապահվի պաշտոնավարել ևս մի քանի տարի՝ մինչև բուն սահմանադրությունը կյանքի կոչվի:
Իսկ հետո, երբ սահմանադրությունն սկսի գործել, Բակո Սահակյա՞նը կլինի «ուժեղ նախագահը», թե՞ մեկ ուրիշին եք սպասելու։ «Նույն Սուրբ Գիրքն ասում է, չէ՞. վաղվա հոգսը թողեք վաղվան»,- հարցից խուսափեց մեր աղբյուրը»:
Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: