Պատերազմի մասին գնահատականներ տալուց առաջ պետք է նայել անցյալին. Լեռնիկ Ալեքսանյան (տեսանյութ)
Այսօր` հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը խոսեց ԼՂ հարցով պետերբուրգյան եռակողմ բանակցությունների, Ադրբեջանի հայտարարության, հայկական արձագանքների մասին:
Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով` նա որևէ պատերազմի մասին գնահատական տալուց առաջ, փորձում է նայել անցյալին:
«Մենք վերջին մի քանի դարերում միշտ եղել ենք պատերազմի մեջ: Եռակողմ հավաքի վերաբերյալ իմ գնահատականը ես դրական եմ համարում և ամենևին էլ կարևոր չէ, թե ով ինչ է ասել, ոնց է ասել: Ինչ ունեինք մինչ այս: Ունեինք այն, որ 1994-1995 թվականների հրադադարից մենք հետ էինք գնացել, խախտվել էր այդ հրադադարը»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Լեռնիկ Ալեքսանյանի պնդմամբ՝ համանախագահները, Ռուսաստանը, Եվրոպան, Արևմուտքը, ԱՄՆ-ն, միջազգային հանրությունն ընդունում է, որ մենք պետք է հետ դառնանք 1994-1995 թվականների պայմանագիրը և դրանով սկսենք բանակցությունները:
Մանրամասները՝ տեսանյութում: