Մենք ճնշման կարիք չենք զգում. Պելե
Իտալիայի հավաքականի հարձակվող Գրացիանո Պելեն Իսպանիայի հետ հանդիպումից առաջ հայտարարություն է արել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Երբ խաղը սկսվում է, ուզես թե չուզես, պետք է հաղթես ուժեղ թիմերին: ՄԵր ճանապարհին արդեն այդպիսի հավաքական հանդիպել է և եթե մենք շարունակենք, ևս մի քանի ուժեղագույններին կհանդիպենք: Մեք կենտրոնանում ենք այն բանի վրա, ինչը ցանկանում ենք: Գիտակցում ենք, որ հաղթանակի համար առնվազն 2 ուժեղ թիմ պետք է պարտության մատնենք: Մենք ճնշման կարիք չենք զգում: Հպարտ երկիր ենք և երբ ժամանակը գա երես առ երես կանգնելու, մենք դրան պատրաստ կլինենք»,-ասել է Պելեն: