Դե հիմա ասեք, որ իմ որդին ոչինչ չի անում. Ռոնալդուի մայրը՝ երկրպագուներին
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն, Հունգարիայի հավաքականի հետ ոչ ոքի խաղից հետո դիմել երկրպագուներին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Instagram-ի իր էջում Ռոնալդուի մայրը որդու հետ լուսանկար է տեղադրել և գրել.
«Դե հիմա ասեք, որ նա ոչինչ չի անում: 2 գոլ, գոլային փոխանցում, և Պորտուգալիայի հավաքականը 1/8 եզրափակչում է»:
Նշենք, որ կես օրում, Ռոնալդուի մոր հրապարակումը 23.000 «լայք» է հավաքել: