Պապը չունի այնպիսի կառավարություն, որը ղեկավարի այնպես, ինչպես ես եմ կառավարում. ասել էր Օբաման Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Երբ Բիլ Բելիչիքը սեղմեց Օբամայի ձեռքը ապրիլ ամսին, նրա դարձածալի վրա Հայաստանի դրոշն էր կպցրած: Այն ժամանակ դա բացատրեցին նրանով, որ դա նշան էր, որպեսզի Օբաման հիշի Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության մասին: Այդ ժամանակ լրանում էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Բելիչիքը կրում էր դրոշը Պերճ Նաջարյանի խնդրանքով, ով «New England Patriots» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենն է:
Նաջարյանի պապը՝ Բաբկեն Քեչիչյանը ևս Ցեղասպանությունից փրկված է: Նաջարյանը մտերիմ է Բելիչիքի հետ մասնագիտական և անձնական հարթություններում դեռևս 2000 թ-ից, երբ նրան միաժամանակ ակումբ եկան Նյու Յորքից: Այս մասին հաղորդում է ամերիկան «CSNNE»-ն:
Նաջարյանը նաև կապ ունի Օբամայի և Բելիչիքի միջև զրույցի հետ, որի ժամանակ Օբաման բացատրում է, թե ինչու չկարողացավ կատարել իր նախընտրական խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նաջարյանը պատմում է, որ երբ ինքը խնդրել է Բելիչիքին կրել դրոշը, նա ճանաչել է այն և համաձայնվել:
Երբ Նաջարյանը հանդիպել է Օբամային սպասողների շարքում, իր հույսն է հայտնել, որ Օբաման կճանաչի ցեղասպանությունը՝ պաշտոնական հայտարարություն անելով դրա 100-ամյա տարելիցին:
Օբաման ի պատասխան ասել է.«Դա բարդ հարց է: Ես փորձում եմ կանխել ապագա ցեղասպանությունները»:
Նաջարյանը նկատել է, որ Հռոմի Ֆրանցիսկ պապը օգտագործել է այդ բառը շաբաթվա սկզբին:
Օբաման պատասխանել է.«Այո, Պապը չունի այնպիսի կառավարություն, որը ղեկավարի այնպես, ինչպես ես եմ կառավարում»:
«CSNNE»-ը հավելում է, որ դա խիզախ քայլ էր Նաջարյանի կողմից և ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է ցեղասպանության հարցը հայերի համար: