Իրանը պետք է վճռական պատասխան տա ԱՄՆ-ի թշնամական գործողություններին. Խամենեի
Իրանը պետք է վճռական պատասխան տա Իրանի հանդեպ ԱՄՆ-ի «տոտալ թշնամական գործողություններին»: Այս մասին հայտարարել է Իրանի առաջնորդ՝ այաթոլլահ Ալի Խամենեին խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
Ըստ նրա, անցյալ տարվա հուլիսին Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրի կնքումից հետո ԱՄՆ-ի քաղաքաանությունն Իրանի հանդեպ չի փոխվել:
«Ամերիկացիները՝ նրանց վարչակազմը, Կոնգրեսը, նախագահի թեկնածուները, մշտապես հանդես են գալիս Իրանի հանդեպ չափազանց պահանջներով և սպառնալիքներով: Նրանց դիրքորոշումը մնում է նախկինի պես: Մենք չպետք է լուռ ընդունենք նրանց վիրավորանքները: Մենք պետք է վճռական պատասխանով փակենք մեր թշնամու բերանը: Եթե նրանք մեր կողմից պասիվություն և զիջումեր նկատեն, ապա ավելի կմեծացնեն իրենց պահանջները»,- նշել է Իրանի առաջնորդը: