Եվրոպան ընդունել է չափից ավելի փախստականներ. Դալայ Լամա
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման կարծում է, որ Եվրոպան ընդունել է չափից ավելի միգրանտների: Այս մասին նա հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung-ի հետ հարցազրույցի ժամանակ:
«Եթե մենք նայենք յուրաքանչյուր փախստականի դեմքին առանձին` հատկապես կանանց և երեխաների դեմքին, ապա մենք կարող ենք զգալ իրենց տառապանքը: Մարդ, ով ունի կյանքի լավագույն պայմանները, պետք է օգնի նրանց: Մյուս կողմից Եվրոպայում փախստականները չափից շատ են»,- հայտնել է Դալայ-լաման:
Նրա կարծիքով՝ փախստականները պետք է ժամանակավորապես մնան Եվրոպայում, հետո վերադառնան իրենց հայրենիք և օգնեն նրա վերականգմանը:
Հոգևոր առաջնորդը հայտնել է նաև իր վստահությունը, որ Եվրոպան, հատկապես Գերմանիան՝ չի կարող դառնալ մահմեդական:
«Գերմանիան՝ Գերմանիա է»,- հավելել է նա: