Պելեն հրաժեշտ կտա իր պարգևներին
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն, ով ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում իր հաղթանակների թվով, Լոնդոնի աճուրդում կվաճառի իր բոլոր պարգևները, որոնք նա ստացել է իր կարիերայի 60 տարիների ընթացքում: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Պարգևները նախապես գնահատվել են ավելի քան 5 միլիոն դոլար: Ստացված գումարների մի մասը կտրվի Կուրիտիբեի մանկական հիվանդանոցին: Աճուրդի ներկայացուցիչը նշել է, որ Պելեն գնում է այդ քայլին շատ պատճառներից ելնելով, որոնց մի մասը խիստ անձնական են: