Հյուսիսկորեական ԶԼՄ-ները գովում են Դոնալդ Թրամփին
Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները գովացել են ԱՄՆ-ի նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին` նկարագրելով նրան որպես «իմաստուն քաղաքական գործիչ» և «հեռատես թեկնածու», ով կօգնի միավորել Կորեական թերակղզու երկու երկրները: Այս մասին գրում է «Guardian»-ը:
«Հյուսիսային Կորեան այսօր» պարբերականում ողջունում են Թրամփի այն առաջարկությունը, որով նա նախատեսում է ընտրվելու դեպքում ուղղակի բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ:
«Շատ դրական ասպեկտներ կան Թրամփի «ցնցող քաղաքականության» մեջ: Նա ասել է, որ չի ներքաշվի Հյուսիսի և Հարավի միջև պատերազմին: Արդյոք դա լավ չէ Հյուսիսային Կորեայի տեսանկյունից»,- գրում է Խան Յոն Մուկ անունով հեղինակը:
Հոդվածում նաև գովում են Թրամփի այն որոշումը, որով նա նախատեսում է դուրս բերել ամերիկյան զորքերը Հարավային Կորեայից նախագահ ընտրվելու դեպքում:
Վերլուծաբանները գտնում են, որ չնայած հոդվածը Փհենյանի պաշտոնական հայտարարությունը չէ, սակայն դժվար է պատկերացնել, որ այնտեղ որևէ բան կգրվի առան իշխանությունների հետ համաձայնեցման: