Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
Մայիսի 31-ին, ժամը 22.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում` կամրջի վրա, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 ZZ 983 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ա.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլ.սյանը (հրդեհ չկա):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը ուղևորին տեղափոխել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: