ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զգուշացրել է Լեհաստանում և Ֆրանսիայում ահաբեկչությունների հավանականության մասին
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նախազգուշացրել է ամերիկացիներին, ովքեր պատրաստվում են Եվրոպա գնալ, որ Լեհաստանում և Ֆրանսիայում մեծ է ահաբեկչության հավանականությունը: Այս մասին հաղորդումէ «NBC»-ն:
Ահաբեկիչների հարձակման հավանականությունը մեծանում է հատկապես Երիտասարդների համաշխարային օրը, որը պետք է տեղի ունենա Լեհաստանում հուլիսի վերջին, և Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու Ֆրանսիայում հունիսի 10-ին:
Պետքարտուղարությունը նաև նշել է, որ զբոսաշրջիկները կարող են ցանկալի թիրախ դառնալ զինյալների համար:
Ավելի վաղ ԶԼՄ-ները ևս հաղորդել էին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ահաբեկչություններ է պատրաստում «Եվրո-2016»-ին Անգլիա-Ռուսաստան խաղի ժամանակ: