Հերթական անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման գործոնն օգտագործվում է այլ պետության կողմից
Հերթական անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման գործոնը օգտագործելով որպես խաղաքարտ Թուրքիայի նկատմամբ զանազան քաղաքական, տնտեսական և այլ առումներով` իրենց խնդիրներն են «հարթում» պետությունները:
Այս անգամ կարծես հերթը ԵՄ առաջատար երկիր Գերնանիային է: Հետաքրքիրը միայն դա չէ: Նաև այն է, որ մեր հասարակության տարբեր շրջանակներ մեծ ոգևորությամբ են լցված մեզ «անմնացորդ սիրով սիրող» Գերմանիայի նկատմամբ:
Բա թե տեսաք, հալալա, ինչ հումանիստ պետություն դուրս եկավ Գերմանիան, հալալա Մերկելին, արդարությունը չի մահանում և այլն:
Բայց եթե իրավամբ մի փոքր վերլուծենք իրավիճակը` միակ պետությունը, որը ուղղակիորեն կապ չունի խնդրո առարկա ճանաչման հետ, հենց Հայաստանն է:
1.Կա Թուրքիա-ԵՄ փոխհարաբերությունների մի ողջ միջակայք
2.Գերմանիան ԵՄ առաջատար երկիր է, բնականաբար նրան է վերապահված ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունների գրեթե ողջ արսենալը
3. Թուրքիայի հետ վիզայի ազատականացման գործընթաց կա, որը այնքան էլ չի համապատասխանում ԵՄ շահերին
4. Գերմանիայում կա մոտ 4 մլն-ի հասնող թուրքական համայնք
և այլն, և այլն:
Իսկ այլ ազգի ողբերգության հետ կապված ցավոտ հարցը փոխհարաբերությունները պարզելու մեջ որպես մանրադրամ օգտագործելը գրեթե ընդհանուր ոչինչ չունի մարդասիրության և արդարության մեր միամիտ սպասումների հետ:
Սանասար Կարապետյան, Ֆեյսբուք: