Կարելի է մտածել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փուլային վերացման մասին. Շտայնմայեր
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը առաջարկել է դիտարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների փուլային վերացման հնարավորությունը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Գերմանիայի արտգործնախարարը այս գործընթացը կապել է Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրի հետ:
«Ես առաջարկում եմ առաջընթաց նկատելու դեպքում մտածել պատժամիջոցերի փուլային վերացման մասին»,-ասել է Շտայնմայերը:
Անցյալ շաբաթ, Ռիգա կատարած այցելության ժամանակ Շտայնամայերը խոստովանել է, որ ԵՄ-ում աճում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարացմանը դեմ մարդկանց քանակը: