«The Rolling Stones» խմբի 68-ամյա կիթառահարը երկվորյակների հայր է դարձել
«The Rolling Stones» խմբի կիթառահար Ռոն Վուդը 6-րդ երեխան է ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
68-ամյա կիթառիստի 38-ամյա կինը Լոնդոնի հիվանդանոցներից մեկում երկվորյակ աղջիկներ է լույս աշխարհ բերել:
Նշվում է, որ երկրվորյակները այս զույգի առաջին երեխաներն են: Առաջին և երկրորդ ամուսնությունից Վուդը ևս 4 երեխա ունի:
Ռոնի Վուդը և Սալի Հեմֆրիսը ամուսնացել են 2012 թվականին: