Կիևի օդանավակայում ստուգում են օդանավի ականապատված լինելու ահազանգը
Կիևի ոստիկանությունը ստուգում է «Կիև» օդանավակայանում վայրէջք կատարած օդանավի ականապատված լինելու մասին ահազանգը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Կիևի ոստիկանական բաժանմունքում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ արտերկրից ժամանած ինքնաթիռն ականապատված է: Քննիչները, փորձագետները ու բժիշկներն անմիջապես դեպքի վայր են ուղևորվել»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ օդանավում անձնակազմից բացի գտնվում է160 ուղևոր:
Ավելի վաղ, «Կիև»-ի օդանավակայանում օդանավի ականապատված լինելու մասին ահազանգի համար ձերբակալվել էր 2 հարբած ռուս: