Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել «Բորուսիայի» հետ պայմանագիրը
Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է, որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարացնել Դորտմունդի ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին գրում է Sports.ru-ն:
«Մեր ինչի՞ն է պետք նոր պայմանագիր կնքելն այժմ, եթե այն ուժի մեջ է մինչև 2017թ.-ը։ Մենք ապագայի մասին մտածելու ժամանակ դեռ ունենք»,- ասել է Ռայոլան։
Համաձայն «Bild»-ի՝ Մխիթարյանով հետաքրքրված են «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն, սակայն նա մտադիր է աշխատել մինչև պայմանագրի ավարտը:
Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստների վարկածով՝ Մխիթարյանը դարձել է Բունդեսլիգայի լավագույն խաղացող (11 գոլ և 18 գոլային փոխանցում՝ 31 խաղում)։