Գերմանիայի խորհրդարանը կքվեարկի հայերի կոտորածը ցեղասպանություն որակելու բանաձևի շուրջ
Հինգշաբթի, Գերմանիայի խորհրդարանը, չնայած Թուրքիայի զգուշացումներին, կքվեարկի մի բանաձևի շուրջ, որով Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունը որպես «ցեղասպանություն» կդիտարկվի: Այս մասին գրում է France-Presse-ը:
Քվեարկությունը տեղի կունենա Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի՝ հայերի կոտորածները ցեղասպանություն անվանելուց մեկ տարի անց:
Քվեարկությունը տեղի է ունենում շատ անհարմար ժամանակ, քանի որ ԵՄ-ն և Գերմանիան Անկարայի կարիքն ունեն ներգաղթյալների հոսքը կանխելու հետ կապված:
Նախքան քվեարկությունը՝ Թուրքիայի փոխվարչապետ և թուրքական կառավարության մամուլ խոսնակ Նուման Քուրթուլմուշը Գերմանային նախազգուշում է տվել. «Գերմանիան պետք է զգույշ լինի Թուրքիայի հետ հարաբերություններում»: