Յունկերը բացատրել է Ռուսաստան այցելության իր մտադրությունները
Եվրահանձնաժողովի նախագահը Ժան-Կլոդ Յունկերն ասել է, որ հունիսին Մոսկվա այցելելու իր մտադրության նպատակը Տնտեսական ֆորումին մասնակցելն է: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Նա կարևորել է տնտեսական հարցերով զբաղվելն ու Ռուսաստանի հետ այս առիթով մտերմություն անելը:
Եվրահանձնաժողովի նախագահը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության, Դոնբասի անջատողականներին աջակցելու և Ղրիմի անեքսիայի պատճառով:
Յունկերը նաև հայտարարել է, որ Մոսկվա իր այցելությունը չի նշանակում, որ Եվրոպան մեղմում է իր դիրքորոշումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արևմուտքը չի աջակցում Յունկերի՝ Ռուսաստան այցելության մտադրությունը: