Ամենից շատ ցանկանում եմ «Ռեալ» վերադառնալ. Մորատա
Վերջին ամիսների ընթացքում Մորատայի հնարավոր տրանսֆերը Եվրոպայի ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Իմ` Յուվենտուս տեղափոխվելը ինձ համար օգտակար եղավ: Ես բոլոր խաղերում հնարավոր գոլերի հեղինակ դարձա: Այժմ ես բոլորովին այլ ֆուտբոլիստ եմ: «Մադրիդ»-ում խաղալու տարիներից այժմ շատ եմ տարբերվում»,-ասել է Մորատան
Ֆուտբոլիստը ասել է, որ ցանկանում է, որ հունիսի 13-ին ամեն բան պարզ լինի, որպեսզի, ի վերջո, հասկանա, թե որ ակումբում է խաղալու:
««Ռեալ» վերադառնալն այն է, ինչը ես ամենից շատ եմ ցանկանում: Չնայած այս ակումբում շատ լավ խաղացողներ կան, սակայն ես ևս, ցանկանում եմ կարևոր լինել թիմի համար»,-ասել է Մորատան: