Ջրհեղեղ՝ Գերմանիայում. կան զոհեր (լուսանկարներ)
Գերմանիայի հարավ-արևմուտքում անձրևների արդյունքում առաջացած ջրհեղեղի պատճառով մահացել է 4 մարդ: Այս մասին հայտնել է ռուսական BBC-ի ծառայությունը:
Շվեբիշ- Գմյունդ քաղաքում մահացել է հրշեջ ծառայության աշխատակից: Նա փորձել է փրկել խորտակվողի, ով արդյունքում ևս մահացել է: Եվս մեկ մարդ մահացել է Վայսբախ քաղաքում: Նա գտնվել է ստրոգետնյա ավտոտնակում, որտեղ ամբողջովին ջուր է լցվել:
Մահացել է նաև մի աղջնակ, ով փորձել է թաքնվել կամրջի տակ, սակայն ընկել է գնացքի տակ: