Քեյթ Մոսի նոր սիրեցյալը 18-ամյա երիտասարդ է (լուսանկար)
Քեյթ Մոսից կարելի է սպասել ամեն ինչ: Վերջին իրադարձությունների հետ կապված, երկրպագուները հույս ունեն, որ նա և Ջոնի Դեպը կրկին կմիանան: 20 տարի առաջ նրանք կրքոտ զույգ էին համարվում: Սակայն ինչպես երևում է, Քեյթը պատրաստ չէ հանդիպել իրենից տարիքով մեծ տղամարդկանց հետ:
Անգլիական ԶԼՄ-ները հետևել և պարզել են, որ 42-ամյա Քեյթը հանդիպում է 18-ամյա Ջեյք Քերթիսի հետ, ով հայտնի ռեժիսոր Ռիչարդ Քերթիսի տղան է: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ի օգուտ այս հարաբերությունների, մեկնաբանություն է արել Ջեյքի հարազատ քույրիկը` Սքարլեթ Քերթիսը՝ ֆեյսբուքյան իր էջում: Նա նշել է իր էջում, որ Քեյթը ժամանակ է անցկացնում 28-ամյա Նիկոլայ ֆոն Բիսմարկի հետ և մի քանի «ուղղումներ» մտցրել:
«Ասում են, որ զույգերի միջև տարիքային տարբերությունը թույլ է տալիս իրար ավելի լավ ճանաչել: Ելնելով այս ամենից, կարելի է ասել Ջեյքը գտել է իր սեփական «ես»-ը: Նիկոլայ ֆոն Բիսմարկ բարի գալուստ ընտանիք»,- գրել է Սքարլեթը նկատի ունենալով, որ նկարում ամենևին Բիսմարկը չէ, այլ՝ իր եղբայրը:
Նշենք, որ 2000-ականների սկզբին նա հանդիպում էր նկարիչ Լյուսեն Ֆրեյդի հետ: