Ինչո՞վ է զբաղվում դաշնակցական նախարարի հանրապետական եղբայրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ կապված քաղաքական դաշտում հայտնի պատմություններից մեկն այն մասին է, որ նա և իր եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը, փաստացի տարբեր իշխանական կուսակցությունների անդամ են:
Մասնավորապես, Լևոն Մկրտչյանը դաշնակցական է, իսկ նրա եղբայրը ՀՀԿ-ական թիմում է: Համենայնդեպս, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Վահագն Մկրտչյանն էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն: «Ժողովուրդ»-ը Լևոն Մկրտչյանից փորձեց պարզել, թե ներկայումս նրա եղբայրն ինչո՞վ է զբաղվում և արդյոք շարունակում է մնալ ՀՀԿ անդամ:
«Բիզնեսով, նա զբաղվում է գործարարությամբ, որևէ կուսակցության անդամ չի հաստատ»,- պատասխանեց ԿԳ նախարարը: Հիշեցնենք, որ Մկրտչյան եղբայրների բիզնեսները սկսեցին ծաղկել 2000-ականների սկզբից, երբ ավագ եղբայրը՝ Լևոն Մկրտչյանը, 2001-ին երկրորդ անգամ նշանակվեց ՀՀ ԿԳ նախարար»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: