Համլետ Սարգսյանն այս գնդացրով կրակել է թշնամական ուղղաթիռի վրա (լուսանկար)
Համլետ Սարգսյանը այս գնդացրով կրակել է թշնամական ուղղաթիռի վրա.«Գետնատնակում էինք: Դիտորդը ձայն լսեց ու կանչեց: Հասանք դիրք այն պահին, երբ ուղղաթիռն արդեն մեր տարածքում էր:
Մեզ չկորցրինք, ով ոնց կարողացավ, դիրքավորվեց: Ես իմ գնդացրով խրամատից դուրս եկա, որ խոցելու ավելի հարմար դիրք զբաղեցնեմ: 100 փամփուշտ կրակեցի: Ուղղաթիռի անձնակազմը շփոթված էր:
Չէ, ավելի ճիշտ կլինի ասել` խուճապի մեջ: Անգամ չհասցրին հրթիռներ արձակել: Իջա գետնատնակ, որ զենքս լիցքավորեմ, այդ ընթացքում ուղղաթիռը շարժվեց դեպի կողքի դիրքը: Նարեկն էլ խոցեց»:
Hayzinvor.am. Ֆեյսբուք