Առևանգվել է «Օլիմպիակոս»-ի հարձակվողը
Մեքսիկացի ֆուտբոլիստ Ալան Պուլիդոն, ով հունական «Օլիմպիակոս» ակումբի հարձակվող է և Մեքսիկայի հավաքականի խաղացող, Մեքսիկայի հյուսիսում առևանգվել է: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
25-ամյա Պուլիդոն առևանգվել է իր հայրենի Սիուդադ-Վիկտորիա քաղաքի մոտակայքում:
Շաբաթ օրը՝ երկոյան, նա դուրս է եկել երեկույթից, երբ նրա մեքենան շրջափակվել է 6 մարդու կողմից, ովքեր դիմակով են եղել:
Մեքսիկայում թմրամիջոցների հետ կապ ունեցող մարդկանց խմբերի անդամների կողմից իրականացվող առևանգումները հազվադեպ հանդիպող երևույթ չեն, և հենց այդ նահանգը՝ Տամաուլիպասը, ամենավտանգավոր շրջաններից մեկն է:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում «Օլիմպիակոս»-ում է հանդես եկել ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը: