Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չեղյալ չի համարվել. ՀՖՖ
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։
Հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է։ Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում ԱՄՆ-ում և հատկապես Լոս-Անջելեսում բնակվոր մեր բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գնտվել հանդիպմանը և սատարել մեր հավաքականին։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։