Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն (տեսանյութ)
Շվեյցարական Բեռն քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀԱՕԿ պաշտոնական կայքից:
Օղակների վարժության երիտասարդների պայքարում Ավետիսյանը հավաքեց 14,300 միավոր և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում 14,358 միավորով Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգն է:
Մինչ այս Հայաստանի հավաքականի անդամներից Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ) արծաթե մեդալակիրներ: