Սավչենկոն հրաժարվել է շնորհակալություն հայտնել Պուտինին իրեն ներում շնորհելու համար
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Ուկրաինա վերադառնալուց հետո ռուսական հեռուստաալիքին տված առաջին հարցազրույցում հայտարարել է, որ շնորհակալություն չի հայտնի Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինին իրեն ներում շնորհելու համար: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Ըստ նրա, ներման հրամանագիր ստորագրելով, Պուտինը միայն ուղղեց իր սխալը, որը կատարել էր, երբ իրենց զրկել էր ազատությունից: Նա նշել է, որ, հնարավոր է շնորհակալություն հայտնի Պուտինին մյուս ազատ արձակված ուկրաինացիների համար: