Կան խոսակցություններ, որ հունիսի կեսերին քրդերը կունենան սեփական կանոնավոր բանակը
Թուրքիայի հարավ-արևելյան նահանգները գնում են Իրաքի և Սիրիայի ճակատագրով:
Հարավ-արևելյան նահանգներում այլևս չկա մի բնակավայր, որտեղ կլինի անվնաս բազմահարկ, ողջ հարավ-արևելյան տարածաշրջանը հիշեցնում է Սիրիայի ու Իրաքի այն բնակավայրերը, որանք մեկ անցնում են իսլամիստների ձեռքը, մեկ ընդդիմության ձեռքը, մեկ իշխանության ձեռքը: Թուրքական բանակն իր հերթին, քրդական PKK-ն իր հերթին բնակֆոնդը գետնին են հավասարեցնում:
Երբեմնի ծաղկուն Ջիզրե, Սուր, Յուքսեքովա, Շըրնաք քաղաքները դարձել են քաղաք ուրվականներ: Այս քաղաքներում երկար ռմբակոծությունից հետո մի քանի ժամով վերահսկողությունն անցնում է թուրքական բանակի ձեռքը, բայց այնուհետև քրդերը նորից կարողանում են քաղաքների վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը:
Այս բնակավայրերի բնակչությունը՝ կանայք և երեխաները, տեղափոխվել են ավելի ապահով վայրեր, իսկ տղամարդիկ միացել են քրդական ջոկատներին: Կան խոսակցություններ, որ հունիսի կեսերին Թուրիքիայի պատմության մեջ առաջին անգամ, քրդերը կունենան սեփական կանոնավոր բանակը: Բանակի հրամանատարական կազմի անուններն առայժմ գաղտնի է պահվում: Քրդական բանակը լինելու է PKK-ի իրավահաջորդը:
Կարեն Հովհաննիսյան, Ֆեյսբուք: