Ավելի քան 700 միգրանտ անհետ կորել է Միջերկրական ծովում
Վերջին 3 օրերի ընթացքում ավելի քան 700 մարդ, ամենայն հավանականությամբ, մահացել է Միջերկրական ծովում: Այս մասին ենթադրում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունը:
Ըստ վարչության ղեկավար Կարլոտա Սամիի, նավակները, որոնք ծանրաբեռնված են լինում միգրանտներով, սովորաբար խորտակվում են: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
«Մենք դեռևս վստահ չենք կարող լինել, բայց մենք վախենում ենք, որ բոլոր 700 մարդիկ կարող է խորտակված լինեն»,- նշել է նա:
Միջերկրական ծովում տեղի է ունեցել միանգամից մի քանի նավաբեկություն: Դեպքերից մեկի ժամանակ հաջողվել է փրկել 500 մարդու: Մեկ այլ դեպքում` 88-ին:
Ըստ ՄԱԿ-ի` փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի, այս տարվա սկզբից Միջերկրական ծովում փրկվել է 40 հազար միգրանտ: Իսկ այս շաբաթ արդեն 5600 մարդ: