Սիրիայի քրիստոնյաները հունիսի 1-ին հատուկ աղոթք կանեն հանուն խաղաղության
Սիրիայի կաթոլիկներն ու ուղղափառները հունիսի մեկին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հատուկ աղոթք կանեն հանուն խաղաղության: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Հռոմի պապ Ֆրանցիսկի հայտարարությանը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիսավոր ծառայության ավարտից հետո Ֆրանցիսկը հաղորդել է հավատացյալներին, որ հաջորդ չորեքշաբթի օրը Սիրիայի կաթոլիկ և ուղղափառ համայնքները «հատուկ աղոթք կանեն հանուն խաղաղության, որի կենտրոնում կլինեն երեխաները»:
«Սիրիացի երեխաները կոչ են անում ամբողջ աշխարհի երեխաներին միավորվել հանուն խաղաղության իրենց աղոթքին»,- հայտարարել է Պապը: