Էրդողանը քննադատության է արժանացրել Միացյալ Նահանգներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին խիստ քննադատության է արժանացրել Միացյալ Նահանգներին այն բանի համար, որ ամերիկյան հատուկ ուժերի Սիրիայի քրդական Ժողովրդական պաշտպանության միավորներ (YPG) կազմակերպության զինյալների հետ լուսանկարներ են հրապարակել, որտեղ միմյանց հետ ողջագուրվում ու շքանշաներ են հանձնում:
«Սա այն չէ, ինչ խոստացել էր մեզ ԱՄՆ-ն: Ցանկացած մեկը, ով հասկանում է քաղաքականությունից, կարող է փաստել, որ ԱՄՆ-ն անազնիվ քաղաքականություն է վարում:Եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մեր դաշնակիցներն են, ուրեմն իրենք զորք չպետք է ուղարկեն Սիրիա, բայց դա անում են, ավելին՝ դեռ մի բան էլ YPG-ի ահաբեկիչների հետ ռազմական օպերացիա են անցկացնում ու միմիյանց շքանշաներով պարգևատրում», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները, մասնավորապես նա ասել էր. « Դա անընդունելի է, դա կրկնակի ստանդարտների վառ օրինակ է, սա ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն»:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք