Հյուսիսային Կորեան խոստացել է մեծացնել իր միջուկային կարողությունները
Հյուսիսային Կորեան կշարունակի քանակական և որակական առումով, ամրապնդել իր միջուկային կարողությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հայտարարությանը:
Այս հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով G7-ի գագաթաժողովում հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի և ԱՄՆ ընդհանուր անվտնագության համար:
Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, հայտնի դարձավ, որ Եվրոպական Միությունը լրացուցիչ սահմանափակումներ կկիրառի Հյուսիսային Կորեայի նկատմամբ: