Երուսաղեմում ընթանում է Լույսի 17-րդ փառատոնը (տեսանյութ)
Մայիսի 25-ից հունիսի 2-ը Երուսաղեմում տեղի կունենա Լույսի 17-րդ փառատոնը: Այս տոնին զբոսաշրջիկները կարող են տեսնել Երուսաղեմը նոր լույսի ներքո: Մասնակցում են թե իսրայելցիներ, թե արտասահմանյան նկարիչներ: Ծրագրում իրականացվում են տպավորիչ իլյուստրացիաներ, լուսային շոու Հին քաղաքի շինությունների վրա: Կազմակերպվում է նաև ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք: Ամեն տարի, ըստ Իսրայելի զբոսաշրջության նախարարության, այս տոնին Երուսաղեմ է գալիս ավելի քան 250 հազար հյուր: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը: