«Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ)
Մադրիդի «Ռեալը» ռեկորդային 11-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբ` դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում Արքայական ակումբը 11 մետրանոցներով առավելության հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ:
Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած խաղի հիմնական և ավելացված ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: