«ԻՊ»-ի զինյալները Հալեպի մի քանի բնակելի կետեր են գրավել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի Հալեպի նահանգում հարձակվել են ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ»-ի դիրքերի վրա և գրավել են մի շարք բնակելի կետեր: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
««ԻՊ»-ի զինյալները հարձակում են իրականացրել «Սիրիական ազատ բանակ»-ի դիրքերին Հալեպի նահանգի Ազազ բնակելի կետի վրա և իրենց վերահսկողությունն են հաստատել Քաֆեր-Բրեյշա, Տատիյա, Նիարա, Քաֆեր-Քալբին և Ջիբրին բնակելի կետերի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այ-Դաքն բնակելի կետում ահաբեկիչների առաջխաղացումը կանգնեցրել են քրդական աշխարհազորայինները: