Սաակաշվիլիին նեղացրել են ռուս սպաները
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիին Սահմանապահների օրվա առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչպես է ծառայել Խորհրդային բանակի սահմանային զորքերում: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ Կիևի համալսարանի 1-ին կուրսից հետո, նրան ծառայության են տարել, որի ողջ ընթացքը նա անց է կացրել Ուկրաինայում:
«Ես հիշում եմ, թե ինչքան մարդասեր էին ուկրաինացի սպաները: Նրանք շատ էին տարբերվում ՌԽՖՍՀ-ի սպաներից: Ռուս սպաներից մեկը նույնիսկ մեղադրանք էր ներկայացրել իմ դեմ»,- գրել է Սաակաշվիլին: