Պորոշենկոն հայտնել է՝ ինչպես է Դոնբասում կրակի տակ ընկել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, թե ինչպես են 2014թ-ի գարնանը ուկրաինացի սահմանապահները փրկել իր կյանքը Դոնբասում, երբ նա կրակի տակ է ընկել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «112 Украина» հեռուստաընկերությանը: Այս մասին Պորոշենկոն հայտնել է Սահամանապահների օրվա առթիվ:
«Ես շատ անգամներ եմ հնարավորություն ունեցել անձամբ համոզվել սահմանապահների հերոսության մեջ: Ավելին, ես լիովին կարող եմ հավաստիացնել, որ սահմանապահները փրկել են իմ կյանքը ուղիղ երկու տարի առաջ՝ 2014թ-ի ապրիլ-մայիսին»,- հայտնել է նախագահը:
Պորոշենկոյի խոսքերով՝ այդ ժամանակ պատրաստվում էր զինված սադրանք և իրենք կրակի տակ են ընկել. «Հենց սահմանապահների վճռորոշ, խիզախ գործողություններն այդ ժամանակ թույլ տվեցին խուսափել ամենածանր բանից»,-հավելել է Պորոշենկոն:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «նորմանդական քառյակի» առաջնորդները քննարկում են ԵԱՀԿ-ի զինված մոնիտորինգային առաքելությունը Դոնբասում, սակայն ոչ ոստիկանների ստեղծումը: