Պենտագոնը հայտնում է «ԻՊ»-ի առաջնորդին ոչնչացնելու մասին
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին սպանելու մասին Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում: Նրա անունը Մահերա ալ-Բիլաուի է: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Մենք ոչնչացրել ենք ավելի քան 70 զինյալի, այդ թվում՝ Ալ-Բիլաուիին, ով ղեկավարում էր «ԻՊ»-ի՝ Էլ-Ֆալուջայում գտնվող ուժերը»,- հայտնել է Ուորենը:
Նա նշել է, որ քաղաքը ռմբակոծելու գործընթացը տեղի է ունեցել երկու օր առաջ:
Պաշտոնյան, սակայն, չի կարողացել հաստատել «ԻՊ»-ի ևս մեկ առաջնորդի՝ Ֆաբյեն Քլեյնին սպանելու մասին լուրը:
«Անխոս, մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները, սակայն ես չեմ կարող ոչինչ ասել այդ առիթով»,- նշել է նա: