Խարդախության և խարդախության փորձի մեղադրանքներով հետախուզվողը ներկայացել է կամավոր
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 26-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Էդմոն Ա.-ն, ով մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի (խարդախության փորձ) 1-ին մասի և 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքներով: