Ինչպես են «Վերջին զանգը» շրջանավարտները նշել Կապանում (տեսանյութ և լուսանկարներ)
Operativ.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր Կապանում ևս տիրում էր տոնական տրամադրություն: Շրջանավարտները նշում էին «Վերջին զանգը»:
Ժպիտն ու արցունքները միախառնվել էին, սակայն շրջանավարտների համար սա կյանքի նոր փուլ է, որին նրանք անցում են կատարում դպրոցական ջերմ հիշողություններով ու գիտելիքներով զինված:
Ստորև Operativ.am-ը ներկայացնում է կադրեր՝ Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի շրջանավարտների «Վերջին զանգի» արարողությունից: