ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռը Բալթիկ ծովի շրջանում մոտեցել է ՌԴ սահմաններին
Բալթիկ ծովի շրջանում՝ ռուսական սահմանների մոտով, թռչել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի «RC-135V» հետախուզական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում տալով արևմտյան ավիացիոն պորտալներին, որոնք հետևել են ռազմական ավիացիայի շարժմանը:
Պորտալների տվյալներով՝ ամերիկյան հետախուզական ինքնաթիռը, որը Մեծ Բրիտանիայի Միլդենհել ավիաբազայից է թռչել, իր սահմանված ութժամյա թռիչքից երկու ժամից ավել եղել է ռուսական սահմանների մոտ: Ինչպես հաղորդվում է, այն իրականացրել է Բալթիկ ծովի հարավային մասում իր առաջադրանքը:
Վերջին ժամանակներս ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռները ակնհայտորեն մեծացրել են իրենց թռիչքների թիվը Բալթիկ ծովի և Խաղաղ օվկիանոսի շրջանում՝ ռուսական սահմանների մոտակայքում:
Նմանատիպ մի դեպք տեղի էր ունեցել մայիսի 23-ին: