Ոտքը կորցրած զինծառայողը պրոթեզավորման շնորհիվ այսօր արդեն քայլում է. ՀՀ ԱՆ
Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայող Արման Ավետիսյանն այս օրերին առթիներ ունեցել է ասելու, որ հիշում է այն բժիշկների դեմքերը, ովքեր իրեն առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:
«Ես շատ շնորհակալ եմ բոլոր բժիշկներից, եթե նրանք չլինեին, ես այսօր չէի ապրի։ Նրանք ինձ երկրորդ կյանք են պարգևել»: Հմուտ բժիշկների կողմից արված պրոթեզավորման շնորհիվ ծանր վիրավորում ստացած զինծառայողն այսօր արդեն քայլում է: